Հովհաննիսյանը ծնվել եւ ստեղծագործական կյանքի զգալի մասն անց է կացրել Էջմիածնում: Նա հայ նորագույն գրականության սկզբնավորման հիմնաքարերից մեկն է եղել, ով բյուրեղային պարզության է հասցրել հայկական պոեզիան, հարստացրեց գրական լեզուն։ Հովհաննիսյանը նաեւ բնագրից թարգմանել է եվրոպական եւ ռուս գրականության դասականների՝ Հոմերոսի, Շիլլերի, Գյոթեի, Հյուգոյի, Պուշկինի, Լերմոնտովի եւ այլոց երկերը։
«Եղեգան փող» խորագրով ցերեկույթը յուրահատուկ խոնարհում էր գրողի վաստակին ու գրականության մեջ նրա թողած անջնջելի հետքին։
Միջոցառմանը ներկա էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ով ընդգծեց, որ բոլոր ժամանակներում են եղել դժվարություններ, որոնք լավագույնս արտացոլված են մեր գրական ստեղծագործություններում ու արդիական են բոլոր ժամանակների համար, եւ մշտապես վստահ ենք եղել, որ եղեգան փողից ծուխ է ելնելու։
- Դրա համար մենք պետք է աշխատենք, արարենք, պետք է սիրենք մեր հայրենիքն ու արմատները, սակայն նայենք ապագային՝ մեր մտքում կրելով նրանց թողած ժառանգությունը մեր ինքնության վրա,- նշեց համայնքի ղեկավարը։
Հովհաննիսյանի անունն է կրում թիվ 3 հիմնական դպրոցը։
Գրողի տուն-թանգարանը գտնվում է Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարեւանությամբ։