Շրջայց Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց, Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց և «Կոմիտասի անվան մշակույթի պալատ»

Culture
25.08.2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը ոլորտային պատասխանատուների հետ միասին շրջայց կատարեց համայնքի մի շարք մշակութային հաստատություններում։ Այցելությունների ընթացքում նա ծանոթացավ Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի, Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի և «Կոմիտասի անվան մշակույթի պալատ»-ի գործունեությանը, պայմաններին ու առկա խնդիրներին։ Շրջայցի նպատակն էր տեղում գնահատել կրթամշակութային հաստատությունների աշխատանքը, քննարկել զարգացման ծրագրերը և ապահովվածությունը անհրաժեշտ միջոցներով։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կարևորեց մշակութային հաստատությունների դերը երիտասարդների կրթության ու համայնքի մշակութային կյանքի աշխուժացման գործում՝ ընդգծելով, որ համայնքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ոլորտի հիմնահարցերը

Photos

News