Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հերթական անգամ անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում բնակիչները ներկայացրեցին իրենց խնդիրներն ու առաջարկները, որոնք վերաբերում էին սոցիալական, համայնքային ենթակառուցվածքների, բարեկարգման և առօրյա կենցաղային հարցերին։ Ղեկավարը լսեց յուրաքանչյուր քաղաքացու, արձանագրեց ներկայացված խնդիրներն ու համապատասխան հանձնարարականներ տվեց համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներին՝ ապահովելու դրանց ուսումնասիրությունն ու լուծման հնարավոր ուղիների մշակումը։ Վաղարշապատի համայնքապետարանը շարունակում է հետևողականորեն իրականացնել քաղաքացիների ընդունելություններ՝ նպատակ ունենալով ապահովել բնակչության և տեղական ինքնակառավարման մարմնի միջև արդյունավետ համագործակցություն ու համայնքային խնդիրների համատեղ լուծում։