Գասպար Տերտերյանը՝ աշխարհի U20 չեմպիոն

Sport
24.08.2025

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Վաղարշապատ համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի սան, տաղանդավոր մարզիկ Գասպար Տերտերյանը (72 կգ) Բուլղարիայում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Եզրափակչում Գասպարը հաղթեց Ուզբեկստանի Ահմադ Քոդիրովին՝ 1:1 հաշվով , առավելություն ստանալով վերջին միավորի շնորհիվ։ Մրցաշարի արդյունքները՝
1/16 — Սեյմուր Գասիմով (Ադրբեջան) 6:2
1/8 — Յուսուֆ Աշրափով (Ղազախստան) 3:1
1/4 — Սերգեյ Ստոև (Բուլղարիա) 7:1
1/2 — Արիոնաս Կոլիցոպուլոս (Հունաստան) 5:1
Եզրափակիչ — Ահմադ Քոդիրով (Ուզբեկստան) 1:1
Շնորհավորում ենք մեր տաղանդավոր ու նպատակասլաց մարզիկին՝ փառահեղ հաղթանակի համար, մաղթելով ամուր առողջություն, հաջողություն ու բազում հաղթանակներ։

News