ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանն ու Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը այցելել են Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ

Other
29.09.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանն ու Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել են Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին ու գնահատելու դրանց արդյունավետությունն ու որակը։ Շրջայցը մեկնարկել է Զվարթնոց թաղամասի Արագած 2-րդ զանգվածում, մասնավորապես՝ 1/1, 7 և 8 բազմաբնակարան շենքերի բակերից։ Այստեղ արդեն իսկ ընթանում են բակային տարածքների բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքներ, որը կապահովի անվտանգ և հարմարավետ պայմաններ բնակիչների համար։ Այնուհետև պատասխանատուները այցելել են Սուրբ Մովսես Խորենացի փողոց, որտեղ նույնպես իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Արդեն սկսվել են ճանապարհահատվածի վերականգնման գործընթացը, որն ավարտին հասցնելուց հետո կնվազեն երթևեկության խնդիրներն ու կապահովվի ավելի հարմարավետ ու անվտանգ ճանապարհային միջավայր։ Աշխատանքները կշարունակվեն նախատեսված ժամանակացույցի համաձայն։ Համայնքի սոցիալական ենթակառուցվածքների բարելավումը մնում է համայնքապետարանի և կառավարության առաջնահերթություններից։ Ծրագրերը շարունակական բնույթ են կրելու՝ ընդգրկելով նոր նոր ուղղություններ։

Photos

News