Հանդիսավորությամբ բացվեց նորաստեղծ «Աիդա» մանկապարտեզը

Other
29.08.2025

Էջմիածնի Զվարթնոց թաղամասում մեծ ու կարևոր տոն էր՝ հանդիսավորությամբ բացվեց նորաստեղծ «Աիդա» մանկապարտեզը։ Միջոցառմանը ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, համայնքի ավագանու անդամներ, ծնողներ ու հյուրեր, ինչպես նաև ռուսաստանաբնակ բարերար Գոռ Սահակյանը, որի ջանքերով ու անմնացորդ նվիրվածությամբ էլ կյանքի է կոչվել այս նախաձեռնությունը։ Վաղարշապատ համայնքի զարգացման գործում մեծ ներդրումների, համայնքի բնակիչների բարեկեցությանը միտված գործունեության և ի շահ Վաղարշապատ համայնքի և համայնքի բնակիչների իրականացրած բարեգործական գործունեության համար Արգիշտի Մեխակյանը Գոռ Սահակյանին շնորհեց «Համայնքի ղեկավարի մեդալ»։ Մանկապարտեզի գործարկումը մեր համայնքի համար չափազանց կարևոր ներդրում է, որը նախատեսված է 120 փոքրիկի համար, համալրված է խաղասրահներով, ուսումնասենյակներով ու կանաչապատ բակով՝ ապահովելով երեխաների լիարժեք կրթության, դաստիարակության ու հանգստի լավագույն պայմանները։ Մեզ համար սա ոչ միայն նոր կրթօջախի բացում է, այլև կարևոր քայլ Վաղարշապատի զարգացման ու ապագա սերնդի կրթության մակարդակի բարձրացման ճանապարհին։

Photos

News