Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը համայնքապետարանում հյուրընկալեց աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանին ու նրա մարզիչ Սիմոն Կարապետյանին

Sport
27.08.2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը համայնքապետարանում հյուրընկալեց Բուլղարիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանին ու նրա մարզիչ Սիմոն Կարապետյանին։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շնորհավորեց մեր մարզիկին ու մարզչին՝ հայրենիքին մեծ հաղթանակ պարգևելու համար, նշելով, որ նրանց նվաճումը ոչ միայն անձնական հաջողություն է, այլև՝ հպարտության աղբյուր ամբողջ Վաղարշապատի և Հայաստանի համար։ Արգիշտի Մեխակյանը Գասպար Տերտերյանին ու Սիմոն Կարապետյանին հանձնեց շնորհակալագրեր՝ արժևորելով նրանց նվիրումն ու սպորտային բարձր արդյունքները։

Photos

News