Տոնական ընդունելությամբ դիմավորեցինք Աշխարհի U20 չեմպիոն Գասպար Տերտերյանին

Sport
26.08.2025

Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում տոնական ընդունելությամբ դիմավորեցինք Աշխարհի U20 չեմպիոն Գասպար Տերտերյանին և նրա մարզիչ Սիմոն Կարապետյանին։ Հիշեցնենք, որ Գասպար Տերտերյանը (72 կգ) Բուլղարիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ մեծ հպարտություն պարգևելով մեր համայնքին ու երկրին։ Միջոցառմանը ներկա էր նաև Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, ով շնորհավորեց չեմպիոնին ու մարզիչին կարևոր ձեռքբերման առիթով։ Շնորհակալ ենք Գասպարին և ընկեր Սիմոնին՝ միջազգային հարթակներում մեր համայնքի անունը բարձր պահելու համար։

Photos

News