Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց կատարեց Սասունցի Դավիթ թաղամասում։ Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը տեղում ծանոթացավ առկա խնդիրներին, լսեց բնակիչների առաջարկներն ու բարձրացված հարցերը։ Նշված խնդիրները գույքագրվեցին՝ դրանց լուծման հնարավոր ուղիները նախանշելու նպատակով։ Այցելությունները կլինեն շարունակական՝ հնարավորություն տալով փուլ առ փուլ ուսումնասիրել թաղամասերում և բակերում առկա խնդիրները և գտնել դրանց արդյունավետ լուծումներ՝ համայնքապետարանի և բնակիչների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Շնորհակալություն Սասունցի Դավիթ թաղամասի բնակիչներին ակտիվ ներգրավվածության և համագործակցության համար։