Հոլանդական Սլավույը երգում էր հայերեն. Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին Էջմիածնի Մաչանենց տանը «Սլավույ» խումբը կատարեց հայկական ժողովրդական երգեր (խմբավար` Իվո Բոսվյակ):
Հոլանդական Սլավույը երգում էր հայերենՄայիսի 3-ին էջմիածնի օդը լցված էր կոմիտասյան շնչով, բայց սովորականից տարբերվող. Կոմիտասյան տարվա շրջանակում Հայաստանում էին հոլանդական «Սլավույ» երգչախումբը և «Zwarte Zee» նվագախումբը, որոնք յուրահատուկ կերպով շնորհավորեցին Վարդապետի 150-ամյակը:
Մաչանենց տանը կայացած համերգի ընթացքում խմբերը կատարեցին Կոմիտասի և հայկական ժողովրդական երգեր, առաջացնելով ներկաների զարմանքն ու հիացմունքը: Հոլանդացիների մեկնաբանմամբ հնչեց «Էրզրումի շորորը», «Ծաղկած բալենին», «Սարերի հովին մեռնեմ», «Ծամերով պար», «Հով արեք սարեր ջան», «Ադանայի ողբերգ», «Կռունկենր» և բազում այլ սիրված ստեղծագործություններ։ Հուզմունքն ամբողջ ընթացքում ընկերակից էր հյուրերին, «պատճառն» էլ երգիչների ճիշտ առոգանությամբ և շեշտադրումներով կատարումներն էին:
Համերգը կազմակերպվել էր Նիդերլանդներում բնակվող քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանի և նրա ամուսնու ջանքերով:
Համներգին ներկա էին Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, սփյուռքի և մշակույթի նախարարության ներկայացուցիչներ և բնակիչներ:
«Աստծո հետ խոսելու լեզուն հայերենն է և Ձեր շնորհիվ մենք այսօր խոսեցինք Աստծո հետ»,-դիմելով երաժիշտներին, իր երախտագիտությունը հայտնեց «Հայ Միասնության Խաչ»-ի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը: Կոմիտասը ազգային և համաշխարհային արժեք է, և մայրերը պետք է մանկուց սերմանեն այն երեխաների մեջ, առավոտյան նախաճաշի հետ մատուցելով նաև Կոմիտասի չափաբաժին,-հավելեց նա:
Նա երաժիշտներին նվիրեց խորհրդանշական գրիչ, որը գրում է բացառապես հայերեն: Իր հերթին երգչախումբը անակնկալ էր պատրաստել ՀՄԽ-ին: Կազմակերպությունն իրականացնում է «Արվեստը սոցիալականացման միջոց» նախագիծը, որը միտված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալականացմանը: Ծրագիրը, բավարար ֆինանսավորում չունենալու պատճառով պետք է ավարտվեր օգոստոսին, սակայն երգչախումբը բարեգործական համերգ կունենա Նիդերլանդներում` ամբողջ հասույթը ուղղելով ծրագրին:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայերենով, ապա անգլերենով դիմեց ներկաներին․
«Շնորհակալ եմ հայկական մշակույթը, հայկական արժեքներն այսքան խնամքով ու այսքան գեղեցիկ ներկայկացնելու համար։ Դա խոսում է այն մասին, որ դուք, նախևառաջ, ընկալել եք հայի հոգին, քանի որ կարողացաք ճիշտ ներկայացնել և հուզել հանդիսատեսին։ Մենք հավատացած ենք, որ դուք իսկապես գիտակցում էիք՝ ինչ եք երգում և սա է արվեստի ուժը, որը չի ճանաչում որևէ սահման և ազգություն»։
Իսկ նվագախմբի անդամ Շյուրդ Բակկերի հայերեն շնորհակալական խոսքը բուռն ծափողջույններով ընդունվեց ներկաների կողմից: «Մեզ համար մեծ պատիվ է Հայաստան աշխարհում ձեզ համար երգելը։ Հայերեն երգերն ավելի մեծ նշանակություն են ստանում և մենք առավել լավ ենք հասկանում ու զգում դրանց իմաստ։»-նշեց Շյուրդ Բակկերը։
Խումբը ելույթ է ունեցել նաև Կամերային երաժշտության տանը և Քարահունջի մշակույթի տանը: Համերգների կայացմանն աջակցել են Սփյուռքի եւ մշակույթի նախարարությունները:
Failed to load: https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-21-98/8a177302377512c2b420188b880f7518.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-21-98_emYRMaS/7ed6657ee833497f28dfbf5ced5a9e13.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-21-99/7b51c29f8d83f05f31b796e3adb31f93.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-21-99_PMdn6a5/2bd9d3d158e2854b136f1a739bf651da.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-21-99_16nYcNf/65e32feac61d35ba9d444bb1b6abfb4d.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-21-99_Qd10z7A/a50e666adca6a0fdcd7d944a0476f46c.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-21-99_aDQUEtC/b1e53aba1a902c05a972525cdbabec07.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-21-99_go58ESc/ac60c3da4b9939740766a01ae1bf1201.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-21-99_pxr3FLb/97a7659b08fd36a607d4e8896b6e8670.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-22-00/edbdc4b59a3e777c41e643861e3a725b.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-22-00_9ZeSdsl/95022bbcfdb17bb7cff4d32f3c5de4d5.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-22-00_KY3NlOW/f53216659d2162dfad5828f56c5fdfa5.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-22-00_gHJj9Fx/22478804268c9e174b6ab6ed71ebac3e.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-22-00_oivDO5J/829819a159a55612b10f8b0208196681.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-22-00_7YNOteX/093539d65067c0adaf664c669ff3be6a.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-22-00_PKfOSGe/39c3a09eb62f2c3fa1e02c5d18ab306d.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-22-01/860c1666c107af4be0d128adcdcfd9bb.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-22_13-20-22-01_bDIhS3l/43e6bd61a7e7f0fa4468385d5fd4ff19.jpg