Հայտարարություն
Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 3 «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթներ հետևյալ
մանկավարժական աշխատողների ընտրության համար.
1. Դաստիարակ` 1,17 դրույքաչափ
2. ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ` 1,5 դրույքաչափ
Մրցույթներն անցկացվելու են երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվելու է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ
մշակած հարցաշարի, իսկ հարցազրույցը՝ հաստատության կազմած հարցաշարով։ Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում
է առանձին։
Դաստիարակի որակավորման պահանջները` միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ
միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն
երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի որակավորման պահանջները՝ միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան
որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և
վերջին տասը տարվա ընթացքում ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի առնվազն երեք տարվա ստաժ:
Դիմող քաղաքացիները թիվ 3 «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ կամ Վաղարշապատի համայնքապետարան են ներկայացնում
հետևյալ փաստաթղթերը․
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը
հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ
կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության
դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 22-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09։00-ից
17։00-ն։
Դաստիարակի թափուր պաշտոնի մրցույթը կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին Վաղարշապատի
համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժնում /հասցե՝ ք․ Էջմիածին, Մ․ Մաշտոց 0/:
ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի մրցույթը կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Վաղարշապատի
համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժնում /հասցե՝ ք․ Էջմիածին, Մ․ Մաշտոց 0/:
Տեղեկությունների համար զանգահարել 093-34-57-35 հեռախոսահամարով։
Հասցե՝ ք․ Էջմիածին, Բաղրամյան 18/3։
Էլ․ հասցե՝ tiv3tsitsernak@mail.ru