Հայտարարություն

Այլ
27.11.2025

Հայտարարություն
Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 8 «Ոստան» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը
հայտարարում է մրցույթներ հետևյալ մանկավարժական աշխատողների ընտրության համար.
18.11.2025թ.
1,17 դրույքաչափ դաստիարակ,
1,17 դրույքաչափ դաստիարակ,
0,5 դրույքաչափ հատուկ մանկավարժ,
0,59 դրույքաչափ հերթապահ դաստիարակ
Մրցույթներին կարող են մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024թ մարտի
27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձինք:
Մրցույթների համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը
հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ
կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության
դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝
ժամը ` 9 00 -17 00 ք. Էջմիածին, թիվ 8 «Ոստան» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ կամ Վաղարշապատի համայնքապետարան:
Մրցույթներն անցկացվելու են Վաղարշապատի համայնքապետարանի «Կրթության և մշակույթի» բաժնում`
դաստիարակներ- դեկտեմբերի 17-ին, ժամը` 11:00
հերթապահ դաստիարակ- դեկտեմբերի 17-ին, ժամը` 11:00:
հատուկ մանկավարժ- դեկտեմբերի 17-ին, ժամը` 14:00
Մրցույթներն անցկացվելու են երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
Հարցաշարերը հրապարակված են ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում:
Տեղեկությունների համար զանգահարել 096-10-45-01 կամ 0231-4-19-90 հեռախոսահամարով:
Հասցե՝ Արագածի զ․21
Վեբ կայք՝ https://ejmiatsin.am/
Էլ․Փոստ․ tiv8vostanmsur-mankapartez@mail.ru

Նորություններ