Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեցին համայնքում՝ հետևելու Վաղարշապատի թիվ 6 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին։
Նախագիծը կարևոր նշանակություն ունի համայնքի կրթական ենթակառուցվածքների բարելավման համար․ վերանորոգումից հետո մանկապարտեզը կդառնա ավելի հարմարավետ, ապահով և ժամանակակից կրթական միջավայր մեր փոքրիկների համար։Շրջայցի ընթացքում այցելեցին նաև Զվարթնոց թաղամասից Արարատի մարզի Հայանիստ գյուղ տանող 4.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վայր, ինչը մեծապես կնպաստի երթևեկության անվտանգությանը և համայնքների միջև կապի ամրապնդմանը։
Այնուհետև Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի հետ այցելեցին Հայթաղ բնակավայր, որտեղ սուբվենցիոն ծրագրով արդեն կառուցվել է 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։ Նորաստեղծ կրթական օջախը էականորեն կբարելավի համայնքի երեխաների համար նախադպրոցական կրթության հասանելիությունը և կթեթևացնի ծնողների առօրյա խնդիրները։