Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեց Արամ Մանուկյան թաղամասում

Բարեկարգում
01.10.2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեց Արամ Մանուկյան թաղամասում։
Ղեկավարը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց խնդիրներն ու առաջարկները։ Քննարկվեցին համայնքային ենթակառուցվածքների բարելավման, տարածքի բարեկարգման և առօրյա կյանքի որակի բարձրացման հետ կապված հարցեր։
Համայնքի յուրաքանչյուր թաղամասի զարգացումն առաջնահերթություն է և այդ նպատակով համայնքապետարանը շարունակելու է իր աշխատանքները՝ քայլ առ քայլ լուծելով բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրները։

Լուսանկարներ

Նորություններ