Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ «Էջմիածին» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ

Արտաքին կապեր
30.09.2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ «Էջմիածին» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոչ միայն առողջապահական ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները, այլև համայնքապետարանի կողմից ցուցաբերվող աջակցության հնարավորությունները։ Զրույցի ընթացքում աշխատակիցները բարձրաձայնեցին նաև առօրյա խնդիրներ, որոնք վերաբերում էին ենթակառուցվածքների բարելավմանը, աղբահեռացման համակարգին, առաջիկա ծրագրերի իրականացմանը և մի շարք այլ հարցերի։ Շնորհակալություն բժշկական կենտրոնի աշխատակիցներին՝ նվիրված աշխատանքի և մեր բնակիչների առողջության պահպանման գործում իրենց անգնահատելի ներդրման համար։

Լուսանկարներ

Նորություններ