Վաղարշապատ համայնքում կայացավ հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։

Արտաքին կապեր
28.09.2025

Քննարկվեցին համայնքի տնտեսական զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրի բարելավման հնարավորությունները, ինչպես նաև գործարարներին հուզող հարցեր։ Հնչեցին մի շարք առաջարկություններ և նախաձեռնություններ, որոնք կնպաստեն Վաղարշապատի սոցիալ-տնտեսական առաջընթացին։
Համայնքապետարանը կարևորում է պետություն–գործարար գործընկերության ձևաչափով իրականացվող նման հանդիպումները, որոնք նպատակ ունեն խթանել Վաղարշապատի կայուն զարգացումն ու բարեկեցիկ համայնքային միջավայրի ձևավորումը։

Լուսանկարներ

Նորություններ