Երեկ Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեց Ոսկեհատ բնակավայրում և հանդիպեց բնակիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առօրյա խնդիրները, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև բնակիչների կողմից բարձրաձայնված մի շարք հարցեր՝ կապված ճանապարհների, արտաքին լուսավորության, ջրամատակարարման հետ։
Արգիշտի Մեխակյանը շեշտեց, որ համայնքապետարանը մշտապես պատրաստ է լսել բնակիչների կարծիքներն ու առաջարկները և դրանք ներառել առաջիկա ծրագրերում։ Նա ընդգծեց նաև, որ բնակիչների մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը կարևոր է համայնքի զարգացման և համատեղ խնդիրների արդյունավետ լուծման համար։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, որտեղ բնակիչները ներկայացրին իրենց մտահոգությունները, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրության և հնարավոր լուծման ընթացք կստանա։