Անկախության տոնի շրջանակներում այսօր Վաղարշապատի մշակույթի պալատում հյուրընկալեցինք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին։ Թատրոնի ստեղծագործական կազմը մեր համայնքի բնակիչներին ներկայացավ «Հաղթանակի գենեզիս» ներկայացմամբ։
Ներկայացումը ոչ միայն գեղարվեստական միջոցառման կարևոր հարթակ էր, այլև հզոր ուղերձ՝ մեր անկախության, հայրենիքի սիրո և միասնության արժեքների մասին։
Շնորհակալություն թատրոնի տաղանդաշատ դերասանական կազմին և բոլոր ներկաներին՝ մեր անկախության տոնին համախմբված լինելու և մշակութային գեղեցիկ օր պարգևելու համար։
Թող մեր անկախությունը լինի ուժի, ոգու և հաղթանակի շարունակական աղբյուր։