ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն այցելեցին Վաղարշապատ համայնքի «Ոստան գինու գործարան» ՍՊԸ։

Արտաքին կապեր
16.09.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն այցելեցին Վաղարշապատ համայնքի «Ոստան գինու գործարան» ՍՊԸ։
Այցի շրջանակում պաշտոնյաները հետևեցին խաղողի մթերման գործընթացին, որը գործարանում մեկնարկել է նախատեսված ժամկետներից շուտ։ Արդեն մթերվել է շուրջ 3500 տոննա խաղող, որից մոտ 2000 տոննան Արմավիրի մարզում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան մթերման կազմակերպման ընթացքին ու գործընթացում կիրառվող մեխանիզմներին։
Նման այցելությունները կարևոր են՝ ոչ միայն ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու, այլև ոլորտի մասնագետների հետ անմիջական շփման ու հետագա ծրագրերի համադրման տեսանկյունից։

Լուսանկարներ

Նորություններ