Այսօր Էջմիածնի մշակույթի պալատի հանդիսությունների դահլիճում Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։

Սոցիալական
12.09.2025

Այսօր Էջմիածնի մշակույթի պալատի հանդիսությունների դահլիճում Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։
Հանդիպմանը ներկա էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը, ինչպես նաև Վաղարշապատի Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին բազմաթիվ հարցեր՝ սկսած սոցիալական ու կենցաղային խնդիրներից մինչև երեխաների կրթության, առողջապահության և զբաղվածության ապահովման հարցերը։
Արգիշտի Մեխակյանը կարևորեց նման հանդիպումների շարունակականությունը, ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս լսել քաղաքացիների տեսակետներն ու առաջարկները, ինչպես նաև տեղում արձանագրել խնդիրները՝ դրանք համատեղ ուժերով լուծելու համար։ Նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր բարձրացված հարց կդիտարկվի համապատասխան մարմինների հետ և հնարավորինս արագ կստանա արձագանք։
Քննարկումները անցան անկեղծ ու կառուցողական մթնոլորտում, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց անհատական խնդիրները, իսկ համայնքապետարանի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն։
Վաղարշապատ համայնքը հանձնառու է շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ ընդգծելով, որ նրանց խնդիրները համայնքի օրակարգի կարևորագույն հարցերից են։
Նման ձևաչափի հանդիպումները լինելու են շարունակական, որպեսզի ոչ մի խնդիր չմնա անլսելի ու յուրաքանչյուր հարց ստանա իր լուծման ճանապարհը։

Լուսանկարներ

Նորություններ