Այսօր վաղ առավոտյան Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի խորհրդական Խաչատուր Մկրտչյանը այցելեցին Վ. Տերյան ու Սուրբ Մովսես Խորենացի փողոցներ։
Այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել ու գնահատել վերջնական փուլին հասած ասֆալտապատման աշխատանքների որակը։ Կատարվեց ստուգայց, որի ընթացքում դիտարկվեցին թե՛ կատարված շերտի ամրությունը, թե՛ կիրառված տեխնոլոգիական լուծումները։ Նման այցելությունները կարևոր են, որպեսզի աշխատանքները ոչ միայն ավարտված համարվեն, այլև լիարժեք պատասխանեն անվտանգության և որակի պահանջներին։
Ճանապարհները հանձնված են շահագործման՝ հնարավորություն տալով բնակիչներին օգտվել ավելի հարմարավետ, անվտանգ ու բարեկարգ ճանապարհային պայմաններից։
Համայնքում ճանապարհաշինարարական ծրագրերը շարունակական բնույթ են կրում, որոնք ուղղված են ենթակառուցվածքների բարելավմանը, երթևեկության թեթևացմանը և քաղաքային միջավայրի ընդհանուր արդիականացմանը։