ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Տոներ և հիշատակի օրեր
05.10.2019

Սիրելի՛ ուսուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Ուսուցչի Ձեր կոչումն առանձնահատուկ է՝ դժվարին, պատասխանատու եւ պատվաբեր: Դուք վճռորոշ դեր ունեք մարդու, ժողովրդի եւ պետության կյանքում, ուստի մեր պետության հզորացման գործում մենք չենք դադարելու ապավինել ձեզ, սիրելի' ուսուցիչներ:
Շարունակեք ձեր վեհ առաքելությունը այն գիտակցումով, որ ձեր տված գիտելիքն է դառնալու առաջնորդող ուժ՝ մտածելու եւ գործելու համար ի բարօրություն մեր հայրենիքի:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն եւ հաջողություններ ձեր անձնուրաց աշխատանքում:

Անսահման երախտագիտությամբ`
Էջմիածին համայնքի ղեկավար ՝
Դ. Գասպարյան

Նորություններ