ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Տոներ և հիշատակի օրեր
07.10.2019

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գրադարանավարի օրվա առթիվ:
Ժամանակակից տեխնոլոգիաների եւ տեխնիկական առաջընթացի ներկա պայմաններում ծաղկող սերնդի շրջանում դուք եք արթուն պահում գրքի եւ ընթերցանության նկատմամբ սերը՝ հանդես գալով որպես ընթերցողի խորհրդատու:
Ինչ խոսք, գաղտնիք չէ, որ գիրք սիրող երեխան ու կարդացած սերունդն է մեր լուսավոր ապագայի երաշխավորը եւ այս համատեքստում առավել է կարեւորվում ձեր առաքելությունը։ Ընթերցասեր հասարակություն ձեւավորելու համար, որպես քաղաքային իշխանություն, աջակցելու ենք ձեզ ձեր նվիրական գործում՝ կատարելով հետեւողական քայլեր գրադարանների պայմանների բարելավման եւ գրքային ֆոնդի համալրման ուղղությամբ:
Կրկին շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություններ՝ ձեր խիստ անհրաժեշտ ու պատասխանատու աշխատանքում:

Հարգանքներով՝
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

Նորություններ