Զվարթնոց թաղամասում շարունակվում են շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները: Կատարվում է հիմնանորոգում:
Զվարթնոց 1-ին շենքում ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են: Աշխատանքներն ընթացքի մեջ են Զվարթնոց 2-րդ շենքի բակում:
Հիշեցնենք, որ շինբարեկարգման այս ծրագրով ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում է նախատեսված հետևյալ փողոցներում եւ շենքերի բակերում.
Իսի լե Մուլինո փողոց /Արարատյան-Կամո հատված/-1667քմ.
Զվարթնոց թաղամասի թիվ 1 շենքի բակ-814քմ.
Զվարթնոց թաղամասի թիվ 2 շենքի բակ-389քմ.
Զվարթնոց թաղամասի թիվ 3 շենքի բակ-525քմ.
Զվարթնոց թաղամասի թիվ 4 շենքի բակ-696քմ.
Զվարթնոց թաղամասի թիվ 5 շենքի բակ-574քմ.
Զվարթնոց թաղամասի թիվ 5Ա շենքի բակ-744քմ.
Խորենացի փողոցի թիվ 0 և 4 շենքերի բակեր-1111քմ.
Ալավերդյան փողոցի թիվ 3 շենքի բակ-848քմ.
Մաշտոց փողոցի թիվ 12 և 14 շենքերի բակեր-1180քմ.