«REGENERATION» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Կրթություն
15.10.2019

Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «regeneration» ծրագրի շրջանավարտների սերտիֆիկատների հանձնման արարողությունը:
Փետրվարին մեկնարկած անգլերենի խորացված դասընթացն իր տեսակի մեջ առաջինն էր Էջմածնում եւ երկրորդը Հայաստանում` Նոր Կյանք համայնքից հետո:
Ծրագիրը կազմակերպվել է «Օգնենք հայ մանուկներին» եւ «Հայ արմատ» հասարակական կազմակերպությունների կողմից` նպատակ ունենալով նպաստել դպրոցահասակ պատանիների մասնագիտական կողմնորոշմանը:
Դասընթացների ժամանակ երեխաները հյուրեր են ունեցել ԱՄՆ-ից, Գերմանիայից, այլ երկրներից, այցելել մի շարք կազմակերպություններ ու վայրեր, մասնակցել տարաբնույթ միջոցառումների:
Կազմակերպիչները մտադիր են ծարգիրը շարունակական դարձնել:

Տեսանյութ

Նորություններ