ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊՈՐՏՈՒՄ

Սպորտ
17.10.2019

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց Արցախյան ազատամարտի մասնակից, «Մարտական փառքի» շքանշանակիր Վաչիկ Մկրտչյանին նվիրված բռնցքամարտի հուշամրցաշար, որում փայլուն ներկայացան Էջմիածնի բռնցքամարտի դպրոցի սաները ՝ՀՀ վաստակավոր մարզիչ, Արմավիրի մարզի ավագ մարզիչ Պավլիկ Ղարսլյանի ղեկավարությամբ:
Հուշամրցաշարը միջազգային էր. մասնակցում էին բռնցքամարտիկներ Հայաստանից ու Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից:
Մեր մարզիկները նվաճել են տարբեր կարգի 4 մեդալ:
54 կգ քաշային կարգում հաղթանակ է տարել Հովհաննես Անտոնյանը՝ կանգնելով պատվոպատվանդանի 1-ինաստիճանին:
52 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Խաչիկ Բաղումյանը:
75 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Գրիշա Համբարձումյանը:
66 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Հովհաննես Մարգարյանը:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին, մաղթում` նորանոր հաջողություններ:

Տեսանյութ

Նորություններ