Տեղեկացնում ենք, որ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում այսուհետ երթեւեկությունը կկազմակեպվի շրջանաձեւ:
Այսինքն, երթեւեկության առավելություն կունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները: Մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: