ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Բարեկարգում
27.10.2019

Վազգեն Առաջին փողոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին:
Երեկ վաղ առավոտից մինչ ուշ երեկո փողոցի ողջ երկայնքով կատարվել են փոշեզրկման, բիտումապատման եւ ասֆալտի առաջին շերտով հարթեցման աշխատանքները:
Այսօր ընթանում են վերջնական ասֆալտապատման աշխատանքները:
Հիշեցնենք, որ Էջմիածնի երկու կարեւորագույն` Վազգեն Առաջին եւ Վռամ Կոստանյան փողոցների հիմնանորոգումն իրականացվում է Համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի #սուբվենցիոն ծրագրերի շրջանակում` համայնքի 55% համաֆինանսավորմամբ:

Լուսանկարներ

Նորություններ