ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Սպորտ
25.11.2019

Նոյեմբերի 20-23-ը Թիվ մեկ մարզադպրոցում անցկացվեց Էջմիածին քաղաքի վոլեյբոլի՝ տղաների եւ աղջիկների բաց առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում էին 5 հանրակրթական դպրոցների եւ թիվ 1 մարզադպրոցի թիմերը:
Աղջիկների պայքարում հաղթեց Խ.Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի թիմը,
2-րդ տեղում էր Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցի թիմը,
պատվոհարթակի երրորդ աստիճանն էլ թիվ 1 մարզադպրոցի թիմինն էր:
Տղաների պայքարում հավասարը չուներ Հ.Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղում Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցն էր, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմին:
Մրցաշարի կազմակերպիչը վոլեյբոլի ՀՀ բարձրակարգ մարզիչ Կարինե Սերոբյանն էր:
Նման մրցաշարերը նպաստում են առողջ մրցակցությանը` վաղ տարիքից, երեխաների մեջ սերմանում են սեր` սպորտի հանդեպ եւ ձևավորում շփում` տարեկից երեխաների միջեւ` անկախ սովորելու վայրից:
Մարզադպրոցի նախաձեռնությամբ այսօրինակ մրցաշարերը կրելու են շարունական բնույթ:

Տեսանյութ

Նորություններ