ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ «GREEN TOWN» ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Բարեկարգում
05.11.2019

Ընդամենը մեկ տարի հետո Էջմիածինը նոր բնակելի թաղամաս կունենա: Քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծով «M&H construction» ընկերության կողմից կառուցվող «Green Town» բնակելի թաղամասը կառանձնանա ժամանակակից լուծումներով եւ էկո համակարգերով:
«Green Town»-ի հիմնարկեքի արարողությանը մասնակցեց նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Քաղաքապետի եւ հիմադիրների ստորագրած հուշաթուղթը դրվեց շինության հիմքում եւ տրվեց թաղամասի շինարարության պաշտոնական մեկնարկը:
Ըստ ճարտարապետական նախագծի, կառուցվում է երկհարկանի ընդհանուր թվով 11 տուն, որից առաջին չորսը պատրաստ կլինեն ընդամենը 8 ամսից: Նախաձեռնության հեղինակ Խաչատուր Հովհաննիսյանը հարազատ քաղաքում ներդրում անելը եւ զարգացմանը նպաստելը վեր է դասել սեփական շահերից:
Արևային էներգիա, տեսակավորվող աղբ, կանաչապատ ու բարեկարգ տարածք, հասանելի հանրային վայրեր. թաղամասի ապագա բնակիչները հարմարավետ տներից բացի կունենան հանգստի եւ առօրյայի կազմակերպման լիարժեք պայմաններ: Նախաձեռնության հեղինակները նշեցին նաեւ, որ «Green Town»-ում բնակելի տուն կարելի է ձեռք բերել հիփոթեքային վարկով եկամտահարկի հետ ստացման՝ վերադարձման արտոնություններից:

Տեսանյութ

Նորություններ