«ԱՇՆԱՆԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Մշակույթ
07.11.2019

«Պատանեկության ստեղծագործական կենտրոն»-ը կարեւորելով համագործակցությունը մշակութային օջախների հետ, ստեղծում է շփման նոր հարթակներ տարբեր վայրերում բնակվող երեխաների միջեւ :
Հերթական համագործակցության շրջանակում Կոմիտասի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր «Աշնանային գույներ» խորագիրը կրող համերգը՝ «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի հետ համատեղ:
Միջոցառմանը ներկա էին Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան N2 գիշերօթիկ հատուկ հաստատության սաները, որոնք ոչ միային հանդիսականի դերում էին, այլեւ իրենց մասնակցությունն ունեին համերգին:
«Պատանեկության ստեղծագործական կենտրոն»-ի տնօրեն Նարե Արամյանի խոսքով նման համագործակցությունները կարեւոր են հատկապես տարբեր դպրոցների եւ ստեղծագործական կենտրոնների սաների շփումն ու աշխատանքը միմյանց հետ ապահովելու համար, ինչը առաջին հերթին կարող է լինել զագացման ծրագրերի շրջանակում:
Բարեգործական համերգին ներկա էին այլ շահառուներ եւս:

Տեսանյութ

Նորություններ