ԷՋՄԻԱԾԻՆԸ՝ «ՏԱՐՎԱ ՆՈՐԱՐԱՐ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՀԱՄԱՅՆՔ»

Այլ
11.11.2019

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում կայացավ ամենամյա «Լավագույն համայնք»
մրցանակա-բաշխությունը: Այն անցկացվում է 2006 թվականից՝ Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:
Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 4 հիմնական եւ 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Հայաստանի համայնքների միության կողմից Էջմիածինը ճանաչվեց 2019 թվականի «Նորարար եւ խելացի համայնք»:
Մրցանակը քաղաքապետ Դիանա Գասպարյանին հանձնեցին Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Լուսանկարներ

Նորություններ