«IQ center էջմիածնում» մենթալ մաթեմատիկայի պարապմունքի ժամն է: 
Այն, ինչ շատերի համար անհասկանալի շարժումների ամբողջություն է, այս երեխաների առօրյայի մի մասն է: Նրանք առանց հաշվիչ սարքի կատարում են բարդ թվաբանական գործողություններ` մատների օգնությամբ:
Մեզանում նոր տարածում գտնող Մենթալ թվաբանությունը ուղեղը մարզելու եւ ուղեղի աջ ու ձախ կիսագնդերը միաժամանակ զարգացնելու յուրահատուկ ծրագիր է, որի շնորհիվ զարգանում է երեխայի վերլուծական մտածողություն, այլընտրանքային մտածողություն, տրամաբանություն, կենտրոնացումը, կամածին ուշադրություն, լսողական եւ տեսողական հիշողություն: 
Չնայած, որ Հայաստանում ուղղությունը նոր է զարգանում, երեխաները արդեն հասցրել են հաջողություն գրացնել միջազգային օլիմպիադաներում: 
Հոկտեմբերի 12-ին առաջին անգամ Հայաստանում կայացավ Մենթալ Թվաբանության Միջագային Օլիմպիադա` IQ Center Global Education-ի նախաձեռնությամբ, որին մասնացնում էր ավելի քան 500 երեխա: Այնտեղից հաղթանակով վերադարձան Վահե Բաբայանը, Ալեն Սարգսյանը, Արտուշ Հարությունյանը, Զավեն Գասպարյանը եւ Մկրտիչ Զոհրաբյանը: 
Նոյեմբերի 1-2-ն էլ Սոչում կայացած IMG 2019, ISMA և ընկերներ մենթալ մաթեմատիկայի օլիմպիադաներից մեր երեխաները վերադարձել են ընդհանուր հաշվով ութ մեդալով: 
Գրանցած փայլուն հաջողության համար երեխաները պարգևատրվեցին IQ center-ի կողմից: