Մհեր Աբեղյան թանգարանի օդում միախառված ներկերի հոտով, գունապնակի վառ երանգներով ու արվեստով լցված զրույցներով բացվեց նկարիչ Ալբերտ Հակոբյանի նկարների ցուցահանդեսը:
«Կա միայն մի ստեղծագործող ու մի ստեղծագործություն, մնացյալը ՆՐԱ հաստատումն է...» խորագրով ցուցահանդեսին ներկայացված է թվով 50 կտավ:
Հայաստանի եւ արտերկրի մի շարք պատկերասրահներում ցուցադրվելուց հետո նկարիչն առաջին անգամ անհատական ցուցահանդեսով ներկայցավ հայրենի քաղաքում:
Կտավների վառ երանգը պայմանավորված է պահի հոգեվիճակով, ըստ նկարչի պետք է անկեղծ լինել սեփական ես-ի հետ, որ հնարավոր լինի գույները փոխանցել կտավին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին քաղաքապետ Դիանա Գասպարյանը, մշակույթի ներկայացուցիչներ, հետաքրքրված քաղաքացիներ:
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ նոյեմբերի 27-ը: