2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Էջմիածնի Վռամ Կոստանյան փողոցում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները:
Ասֆալտապատման եւ ճանապարհաշինական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակում:
Փոխվել են փողոցի եզարքարերը, կառուցվել են թեքահարթակներ եւ անձրեւատարեր, կատարվել են դիտահորերի նորոգման աշխատաքներ:
Այս պահին ընթացքի մեջ է ճանապարհի հարթեցման աշխատանքները: