Նոյեմբերի 15-16-ն էջմիածնում կայացավ «Սինեդոկ» միջազգային կինոփառատոնի մասնակից 4 վավերագրական ֆիլմի ցուցադրություն : 
Հայ, ուկրաինացի, իտալացի եւ խորվաթ ռեժիսորների ֆիլմերը պատմում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց կյանքի մասին: 
Առաջին օրը ցուցադրվեց 2 ֆիլմ.
Խորվաթ ռեժիսոր Ռանկո Պաուկովիչի «90 վայրկյան Հյուսիսային Կորեայում» կարճամետրաժ համր ֆիլմով ներկայացված էր ամենափակ հասարակարգերից մեկում ապրող մարդկանց կյանքը: Ռեժիսորի խոսքով` սա եզակի հնարավորություն էր նկարելու շարքային քաղաքացիների կյանքն առանց ռազմական շարասյուների ու զինվորական քայլերթերի, ինչպես արվում է Հյուսիսային Կորեայի մասին պատմող այլ ֆիլմերի դեպքում: 
Երկրորդ ֆիլմը հայ ռեժիսորներ Իննա Սահակյանի եւ Արման Երիցյանի համատեղ աշխատանքն էր` «Հայաստանի վերջին լարախաղացը»:
Վերջին տարիներին հանրության շրջանում հետաքրքրությունը կորցնող մասնագիտության տեր 2 լարախաղացների` Ժորայի ու Կնյազի եւ նրանց գործը շարունակող միակ մարդու` պատանի Հովսեփի պատմությունն է: 
Ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների` միջազգային կինոփառատոններում: 
Երկրորդ օրը ցուցադրվեցին Վալենտինա Պրիմավեռայի «Ունա պրիմավեռա» եւ Ռոման Բոնդարչուկի «Դիքսի լենդ» ֆիլմերը: