«ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿ. ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԳԱՌՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՆԳԱՌՆ՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Արտաքին կապեր
05.03.2020

«Մեծ հաղթանակ. հիշողության կանգառներ» ծրագրով Հայաստանում էր էջմիածնի քույր քաղաք Պետրոզավոդսկից ժամանած պատվիրակությունը:
Ծրագիրը, որով պատվիրակությունը եկել էր, նվիրված է Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին: Էջմիածին այցը մեկնարկեց «Անմար կրակ» հուշահամալիրում՝ ոգեկոչման արարողությամբ:
Միջոցառումների ծրագիրը շարունակվեց Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում. Էջմիածնի Մաքսիմ Գորկու անվան 5-րդ ավագ դպրոցի սաների հետ համատեղ հանձնախումբը հանդես եկավ Հայրենական մեծ պատերազմի մասին բանախոսություն-քնարկմամբ եւ փոքրիկ ցերեկույթով:
Այցի շրջանակում քույր քաղաքից ժամանած հյուրերին քաղաքապետարանում ընդունել է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Հանդիպամ ընթացքում ներկայացվել են այցի նպատակները, խոսել Էջմիածին-Պետրոզավոդսկ քույր քաղաքների միջեւ համագործակցության շրջանակներում իրականացվող մշակութային ծրագրերի եւ կայացած փոխայցերի մասին, կիսվել տպավորություններով: Իսկ հանդիպման ավարտին պատվիրակության կազմի տաղանդավոր երաժիշտները նաեւ կատարում են նվիրել քաղաքապետին։
«Մեծ հաղթանակ. հիշողության կանգառներ» ծրագիրը միջտարածաշրջանային է, պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու նաեւ Կիրգիզիայում, Ուզբեկստանում եւ Կարելիայի Հանրապետությունում:

Տեսանյութ

Նորություններ