ԱՇՆԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

Կրթություն
28.11.2019

Էջմիածնի մանկապարտեզներում կայացան աշնան հաշվետու հանդեսները:
Թեման նույնն էր, երեխաների եւ դաստիարակների երեւակայությունն` անսպառ, ինչի շնորհիվ ոչ մի պարտեզի հանես նման չէր մյուսին:
Թին 10 «Շուշան» մանկապարտեզում հանդեսը Թումանյանական երանգներով էր. երեխաները զուգահեռաբար տոնում էին ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակը:
Նման հանդեսներն օգնում են ծնողներին ներկայացնել ամբողջ փուլի աշխատանքը, երեխաների մեջ զարգացնում են բեմական խոսքն ու անկաշկանդ պահվածքը:
Աշնանային հանդեսները լավ առիթ դարձան մանկապարտեզների գույքի համալրման համար: Բոլոր մանկապարտեզները քաղաքապետարանի կողմից նվեր ստացան երաժշտական կենտրոն, որի օգնությամբ դասերն ավելի ուրախ ու արդյունավետ կկազմակերպվեն:

Տեսանյութ

Նորություններ