ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՊԻՏԱԿԻ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տոներ և հիշատակի օրեր
09.12.2019

Լրացավ Սիտակի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը:
1988-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը հողին հավասարեցրեց Հայաստանի հյուսիսային բնակավայրերը: Երկրաշարժը խլեց ավելի քան 25 հազար մարդու կյանք, տասնյակ հազարավորները հաշմանդամություն ձեռք բերեցին, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթեւան։ Մեծապես տուժեցին Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրին ու Վանաձորը։
Բարի կամքի տեր մարդիկ ամբողջ աշխարհից մեր ժողովրդին օգնության էին շտապում: Ցավոք, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի մոտ աղետի ենթարկվեց մեզ օգնություն բերող սերբական օդանավը: Անձնակազմի բոլոր անդամները նահատակվեցին: Հենց աղետի վայրում, վթարված ինքնաթիռի բեկորներից երախտապար հայ ժողովուրդը հուշարձան կանգնեցրեց: Ահա այստեղ, այս հուշակոթողի մոտ, ամեն տարի Էջմիածնեցիները հարգում են զոհերի հիշատակը: Էջմիածնի քաղաապետարանը և քաղաքի ակտիվը` քաղաքապետ Դիանա Գասպարյանի գլխավորությամբ ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով եւ´ Սպիտակի երկրաշարժի զոհերի, եւ´ սերբ օդաչուների հիշատակին:

Լուսանկարներ

Նորություններ