ԷՋՄԻԱԾՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԲԱՑՈՒՄԸ

Տոներ և հիշատակի օրեր
18.12.2019

Աշխարհում ամանորի առաջին տոնավաճառը գործել է 1294 թվականին՝ Ավստրիայում, հետագա տարիներին տարածվել քրիստոնյա մի շարք երկրներում։ Դարերի ընթացքում տոնավաճառի գաղափարը տարածվել է ամբողջ աշխարհում այդ թվում ոչ քրիստոնյա երկրներում։
Այսօր ամենագեղեցիկ ու մեծ տոնավաճառները գործում են դրանց հայրենիք հանդիացող եվրոպական երկրներում։
Էջմիածինն այս տարի միացավ ամանորի եւ սուրբ ծննդյան տոնավաճառ ունեցող քաղաքների ցանկին։
Տոնավաճառի եւ Սուրբ Ծննդյան մսուրի բացումն ուղեկցվեց Զանգակ եւ Վաղարշապատ խմբերի համերգային ծրագրով:
Մեկ ամիս շարունակ ամեն օր քաղաքի բնակիչներն եւ հյուրերը քաղաքապետարանի հարակից այգում տոնավաճառի 18 ինքնատիպ եւ տոնական տաղավարներում կգտնեն Ամանորին եւ Սուրբ Ծննդին նվիրված խորհրդանիշերներ, տոնական զարդարանքներ, հուշանվերներ, տարբեր մրգերից պատրաստված արեւաբույր չրեր, տաք գինի եւ այլ հետաքրքիր ու տոնական իրեր:
Տարածքի տոնական մթնոլորտն էլ ավելի կհագեցնի տոնական լուսանկարչական տաղավարը։
Տոնավաճառը գործելու է մինչեւ հունվարի 13֊ը։

Տեսանյութ

Նորություններ