ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 14-ՐԴ ՓԱՌԱՏՈՆՆ` ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մշակույթ
23.12.2019

Դեկտեմբերի 12-ից 21-ը Հայաստանում կայացավ ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնը, որի շրջանակում Էջմիածնի քաղաքապետարանի կինոսրահում ցուցադրվեց «Ճակատագիր. Մի պատմություն Կամակուրայում» լիամետրաժ ֆիլմը:
Ֆիլմի դիտմանը ներկա էին քաղաքապետ Դիանա Գասպարյանն ու ՀՀ-ում ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան:
Ողջունելով ներկաներին՝ դեսպան Ջուն Յամադան ընդգծեց, որ ճապոնական ֆիլմերի փառատոնի պատմության մեջ այս տարի առաջին անգամ ֆիլմերը ցուցադրվում են հայերեն ենթագրերով:
Խոսելով Ճապոնական ֆիլմերի ամենամյա փառատոնի մասին, քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշեց, որ փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերն առանձնանում են ոչ միայն իրենց բովանդակությամբ եւ խորությամբ, այլ նաեւ գեղագիտական ուրույն ձեռագրով:
Փառատոնի ֆիլմերը ցուցադրվել են նաեւ Երևանում, Սպիտակում, Գյումրիում եւ Իջևանում:
Քաղաքապետարանի եւ Դեսպանության համագործակցությունը բազմաճյուղ է, բացի ֆիլմերի փառատոնից էջմիածնում ամեն տարի անցկացնում են սումի-է` գեղանկարչության վարպետության դասեր, թեյախմություն, իկեբանայի` ծաղկի ձեւավորման արվեստի վարպետության դասեր:

Տեսանյութ

Նորություններ