ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

Մշակույթ
26.12.2019

2019-ը թվականը Հայաստանում հռչակված էր Կոմիտասյան տարի` նվիրված Վարդապետի ծննդյան 150-ամյակին:
Տարին էջմիածնում հագեցած էր միջոցառումներով, որոնք անցկացվեցին համայնքապատկան կառույցներում եւ ՀԿ-ներում:
Կոմիտասի ծնունդը միավորել էր «Մեր տունը» հասարականան կազմակերպության անդամներին եւ Մակար Եկամլյանի անվան առաջան երաժտական դպրոցի սաներին, որվքեր համատեղ միջոցառում էին նախաձեռնել կազմակերպության հարկի հերքո:
Մարտ ամսին Մակար Եկմալյանի անվան առաջին երաժտական դպրոցում համայնքապետարանի եւ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ դասախոսություն-ցուցահանդես, որի ժամանակ դասախոսությամբ հանես եկավ Կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս Սեդա Շեյրանյանը, ելույթ ունեցան «Ագապէ» կամերային երգչախումբը, «Վելվետ» լարային քառյակը, անհատ երաժիշտներ: Դպրոցի նախասրահում էլ ցուցադրության էին դրվել Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները՝ կոմիտասյան թեմաներով:
Առաջին երաժշտական դպրոցում համերգ-զրույց տեղի ունեցավ տեսական բաժնի աշակերտների մասնակցությամբ: Սաները հակիճ ներկայացրին Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին, իսկ համերգային հատվածում հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները՝ դպրոցի տարբեր դասարանների սաների կատարմամբ։
Մի քանի օր անց` մրցույթ վիկտորինա տեղի ունեցավ դպրոցի տարբեր լսրանների աշակերտներից կազմաված 4 խմբերի միջեւ:
Սպիրիդոն Մելիքյանի անվան 2-րդ երաժշտական դպրոցում Ապրիլի 25-ին կայացաց ցերեկույթի ժամանակ դպրոցի սաները կատարեցին Կոմիտասի ինչպես ունկնդրին քաջածանոթ, այպես էլ ոչ հայտնի երգերը:
Սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ Կոմիտասյան տարվա շրջանակում Հայաստանում էին հոլանդական «Սլավույ» երգչախումբը եւ «Zwarte Zee» նվագախումբը, որոնք յուրահատուկ կերպով շնորհավորեցին Վարդապետի 150-ամյակը:
Մաչանենց տանը կայացած համերգի ընթացքում խմբերը կատարեցին Կոմիտասի եւ հայկական ժողովրդական երգեր:
«Կոմիտասյան երանգներ» խորագրով բացօթյա միջոցառում էին կազմակերպել IQ զարգացման կենտրոնի փոքրիկները :Տեղի ունեցավ կենտրոնի սաների աշխատանքների ցուցադրություն, որտեղ ներկայացված էր Կոմիտասը՝ երեխաների աչքերով:
Էջմիածնի տոնի նախօրյակին` հոկտեմբերի յոթին Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպված միջոցառմանը ներկա էին քաղաքի հյուրերը, ովքեր պատվել էին մեզ` ներկա լինելու քաղաքի 2704-ամյակի տոնակատարությանը:
Դեկտեմբերի 8-ին Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում «Շողակն» երգչախումբը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները կատարեցին Կոմիտասի հոգեւոր եւ աշխարհիկ ստեղծագործությունները: Համերգի նախաձեռնողը Ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակար Արտաշես Մելիքյանն էր:
Հոբելյանական տարվա թերեւս ամենամասշտաբային միջոցառումը տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան նախօրեին` սեպտեմբերի 25-ին, մշակույթի պալատի բակում: Քաղաքի մի շարք երգի-պարի խմբեր միավորվել էին տոնելու Վարդապետի ծնունդն` իրենց ձեւով: Արվեստի լեզվով նրանք հանդիսատեսին պատմեցին Կոմիտասի կյանքի կարևոր դրվագները:
Կոմիտասը Աստծո, Եկեղեցու եւ Հայրենիքի հանդեպ իր անսասան հավատով մաքրեց ու հայացրեց մեր երգը՝ համոզված լինելով, որ ժողովրդի սրտից ու հոգուց բխած երգի մեջ է մեր դարավոր ինքնությունը:

Տեսանյութ

Նորություններ