ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՈՂԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ

Սպորտ
18.02.2021

Միջազգային սատնդարտներին համապատասխան լողավազանն էջմիածնի համար այլեւս իրողություն է: Նորակառույց մարզադպրոցի այցեքարտը դարձած 25 մետր երկարությամբ եւ 10 մետր լայնությամբ լողավազանն իր չափերով եւ հնարավորություններով համապատասխանում է օլիմպիական ստանդարտներին եւ պատրաստ է ընդունել հանրապետական ու միջազգային մրցաշարեր:
Փետրվարի ութից մեկնարկած պարապմունքները շարժել են քաղաքացների հետաքրքրությունը, եւ արդեն 300-ից ավելի սան կա 4 տարիքային խմբերում՝ աղջիկների եւ տղաների համար առանձնացված օրերով:
Լողավազանը համալրված է գերժամանակակից ավտոմատացված ֆիլտրացիոն համակարգով, որը հաշվարկում է ջրում առկա նյութերի քանակը, կատարում անհրաժեշտ նյութերի համալրում՝ մաքրելով լողավազանի ջուրը, իսկ ամեն պարապմունքից հետո ռոբոտ-փոշեկուլը մաքրում է լողավազանը:
Ջրի ջերմաստիճանը տատանվում է +28 - +30 աստիճան ցելսիուսի սահմաններում:
Կրտսեր խմբի սաները հեշտ վարժվում են ջրին եւ արդեն 2-3 պարապմունքերի ընթացքում գրանցում են հաջողություններ: Այս մասին փաստում է լողի լիցենզավորված մարզիչ Կարեն Հարությունյանը, ով աշխատում է տղաների խմբերի հետ:
Սպորտդպրոցում գործում է զեղչային համակարգ այն ընտանիքների համար, որոնց երկու եւ ավելի երեխաները հաճախում են լողի: Լողավազանը բաց է նաեւ բոլոր անձանց համար, ովքեր ցանկանում են կոփել մարմինն ու ոգին: Անհատական աբոնեմենային համակարգը տալիս է հնարավորություն՝ ազատ գրաֆիկով օգտվել լողավազանից:
Էջմիածնի նորակառույց մարզադպրոցում, բացի լողավազանից գործում են ըմբշամարտի, ֆիտնեսի, շախմատի խմբեր, եւ մարզադպրոցն իր հնարավություններով հավակնում է քաղաքը դարձնել սպորտային կենտրոն, ակտիվացնել առողջ ապրելակերպի խրախուսումը քաղաքում:

Լուսանկարներ

Տեսանյութ

Նորություններ