ՏՈՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ «ԽԵԼԱՑԻ ԿԱՆԳԱՌԸ»

Այլ
30.12.2019

Էջմիածնում բացվեց թվով 2-րդ խելացի կանգառը:
Մաշտոց փողոցի սկզբնամասում տեղակայված կանգառն ունի նույն հագվեցվածությունն ինչ առաջինը՝

1.Երթուղու մասին ինֆորմացիոն էլեկտրոնային ցուցանակ
2.Տարածքի սենսորային քարտեզ/տեղեկատվական վահանակ՝ զբոսաշրջիկների համար
3.wi-fi` անվճար ու անսահմանափակ
4.Ջեռուցման համակարգ
5.Հովացման համակարգ
6.ԱԻՆ ահազանգի կոճակ
7.Աղբի տեսակավորման հնարավորություն
8.Վճարային տերմինալ
9.Հեռախոսի լիցքավորման հնարավորություն
10.Ամսագրերի եւ գրքերի ստենդ
11.Սուրճի եւ քաղցրավենիքի վենդորային սարքեր

Հ.Գ. Կանգառը կառուցելիս պահպանվել է տարածքի հաստաբուն ծառը։

Լուսանկարներ

Նորություններ