ՀԵՂԵՂԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐՈԳՈՒՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ

Բարեկարգում
04.06.2020

Կոմիտասի անվան հրապարակում եւ Արարատյան փողոցում կատարվում են անձրեւատար համակարգի փոփոխման եւ մաքրման աշխատանքներ:
Մասնավորապես, հորդառատ անձրեւների արդյունքում տվյալ հատվածում անձրեւաջրերի կուտակումներից խուսափելու եւ անձրեւաջրերի սահուն հեռացումը ապահովելու համար խցանումից մաքրվել է 30 մ երկարությամբ ջրատար խողովակ, իսկ անձրեւատար համակարգի 25 մ երկարությունն ընդգրկող հատվածի վնասված խողովակները փոխարինվել են նորերով:
Այս պահին ընթացքի մեջ են ճաղավանդակների տեղադրման եւ դիտահորերի կառուցման աշխատանքները:
Քաղաքում հեղեղատար համակարգի վատթար վիճակի կամ առհասարակ դրա բացակայության խնդիրը լուծելու համար Էջմիածնի քաղաքապետարանն իրականացնում է երկու տեսակի աշխատանք.
1.Համալիր մոնիթորինգ՝ պարզելու խնդրահարույց վայրերը
2. Խցանված ջրատարերի մաքրում եւ նորերի կառուցում:
Տեղեկացնում ենք, որ հստակ քայլեր են ձեռնարկվում Կարճիկյան փողոցում առկա նույն խնդրին առաջիկայում լուծում տալու ուղղությամբ:

Նորություններ