ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Տոներ և հիշատակի օրեր
31.12.2019

Սիրելի՛ էջմիածինցիներ,
Պատմության գիրկն է անցնում 2019 թվականը, որն Էջմիածնի եւ էջմիածինցիներիս համար առաջընթացի ճանապարհի արդյունավետ ժամանակահատված էր: Տեսանելի փոփոխությունները մենք կարողացանք ապահովել շնորհիվ բոլորիս աշխատանքի, շնորհիվ ձեր վստահության ու նվիրումի: Համոզված եմ, որ այդ վստահությամբ ու նվիրումով աշխատելու ենք նաեւ 2020 թվականին` կյանքի կոչելով նոր ծրագրեր ու ձեռնարկումներ, կառուցելով մեր բոլորի երազած Էջմիածինը:
Հարազա՛տ իմ էջմիածինցիներ, մեր քաղաքը հայոց հոգեւոր մայրաքաղաքն է, մեր բոլորի հոգու տունը: Ես սիրով կիսում եմ բոլորիդ ուրախությունն ու անկեղծորեն միանում միմյանց ասվող բոլոր բարեմաղթանքներին:Մաղթում եմ ձեզ, առողջություն, անձնական երջանկություն եւ բարօրություն: Թո՛ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարհում: Թո՛ղ 2020 թվականը միայն ձեռքբերումների եւ բարի գործերի իրականացման տարի լինի:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան

Նորություններ