ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Տոներ և հիշատակի օրեր
30.01.2020

Հունվարի 28-ը անկախ Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարեւորագույն ու նվիրական օրերից մեկն է։ Հայոց բանակը մեր միասնականության ու ապահովության գրավականն է, երաշխիքը՝ վաղվա օրվա ու գալիքի։ Մենք շնորհակալ ենք մեր սահմաններն անառիկ պահող յուրաքանչյուր զինվորականի՝ այսօր մեզ հպարտության զգացում պարգեւելու համար։
Խորհրդանշական օրվա առթիվ երկու համերգ տեղի ունեցավ էջմիածնի մշակությաին օջախներում։
Կոմիտասի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր տոնական համաքաքղաքային համերգ՝ Էջմիածնում գործող երգի-պարի խմբերի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն էին Էջմիածնի թիվ N զորամասի զինծառայողներն ու սպայական անձնակազմի ներկայացուցիչներ։
Զինված ուժերի կազմավորման 28-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես եկավ նաեւ Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը:
Դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ կատարեցին հայ ու համաշխարհային հեղինակների ստեղծագործություններ:

Տեսանյութ

Նորություններ