ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ

Մշակույթ
20.02.2020

Էջմիածնի Կոմիտասի անվան մշակութի պալատի բեմում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաներն են՝ հաշվետու համերգով: «Հայոց արծիվներ» դհոլահարների խումբը՝ գեղարվեստական ղեկավար Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ համերգային օրը սկսել է Հայ առաքելական Սուրբ եկեղեցի այցելությամբ, որից հետո միայն բարձրացել բեմ՝ հաշվետու ելույթներով ծնողնրին եւ հանդիսատեսին ներկայացնելու ձեռք բերած կատարողական հմտությունները:
Կենտրոնի փողային նվագախմբի եւ պարի խմբերի հետ համատեղ դհոլահարների համույթը ներկայացավ հագեցած համերգային ծրագրով:
Համերգը նաեւ բարեգործական բնույթ էր կրում. հանդիսատեսի շարքերում էին տարբեր հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների սաները:

Տեսանյութ

Նորություններ