Վաղարշապատ համայնքում ամփոփվել են մասնակցային բյուջետավորման ծրագրի քվեարկության արդյունքները։
Հաղթող է ճանաչվել «Բացօթյա կինոթատրոն-գրադարան» ծրագիրը, որը ներկայացրել են «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդները։
Այս նախաձեռնությունը նախատեսում է ստեղծել բացօթյա տարածք, որտեղ համատեղվելու են ֆիլմադիտումները և ընթերցանության հնարավորությունները՝ ապահովելով մեր համայնքի երիտասարդների ու ընտանիքների համար նոր մշակութային ու ժամանցային միջավայր։
Շնորհավորում ենք հաղթող թիմին ու շնորհակալություն հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին քվեարկությանը և իրենց ձայնով նպաստեցին քաղաքի զարգացմանը։