Այսօր Երևանում անցկացվեց միջազգային համաժողով՝ նվիրված Հայաստանում LEADER մեթոդաբանության միջոցով տարածքային զարգացման հնարավորություններին

Այլ
11.09.2025

Այսօր Երևանում անցկացվեց միջազգային համաժողով՝ նվիրված Հայաստանում LEADER մեթոդաբանության միջոցով տարածքային զարգացման հնարավորություններին։ Համաժողովը կազմակերպվել էր «ԵՄ LEAD» ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերի համայնքների ղեկավարներ, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության, ՄԱԶԾ-ի, ՄԱԿ-ի ՊԳԿ-ի, դիվանագիտական կառույցների և միջազգային փորձագետների բարձր մակարդակի հյուրեր։ Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը ևս ներկա էր համաժողովին։ Քննարկումներն ուղղված էին ՏԱԽ-երի (Տեղական ակտիվ խմբերի) հնգամյա գործունեության արդյունքներին, դրանց կայունության ապահովման ուղիներին, ինչպես նաև Հայաստանում LEADER-ի մեթոդաբանության տարածմանը նոր տարածքներում։ Համաժողովի ընթացքում ներկայացվեցին ԵՄ LEAD ծրագրի արդյունքները, Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախագծում LEADER-ի ներառման հնարավորությունները, ինչպես նաև Չեխիայի, Հունգարիայի, Իտալիայի և Մոլդովայի փորձառությունը։

Լուսանկարներ

Կից փաստաթուղթ

Նորություններ